Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրքիայում պատգամավորների թիվը հասցվելու է 600-ի

Թուրքիայում պատգամավորների թիվը հասցվելու է 600-ի
07.12.2016 | 16:59

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) այս շաբաթ խորհրդարանի նախագահությանը կներկայացնի նոր Սահմանադրության նախագիծը, որը նախատեսում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահական համակարգի։ Նախագիծը ստորագրել են ԱԶԿ-ի 316 պատգամավորներ։

Կուլիսների հետևում լուրեր են շրջանառվում, որ ԱԶԿ-ը նոր Սահմանադրության նախագիծը ամբողջովին համաձայնեցրել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ։ Նոր Սահմանադրությունը նախատեսում է պատգամավորների թիվը 550-ից հասցնել 600-ի: Այդ դեպքում փոխվում են նաև սահմանադրական մեծամասնության, միակուսակցական կառավարություն ձևավորելու մեծամասնության թվերը։ Եթե նախկինում միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունքի համար 550- հոգանոց խորհրդարանում պահանջվում էր սովորական մեծամասնություն՝ 276 քվե (50%+1), 600 պատգամավորի դեպքում կազմելու է 301 պատգամավոր։


Խորհրդարանում ներկայացվող օրինագծերի հաստատման համար նախատեսված 376 քվեն (խորհրդարանի 2/3) պետք է հասցվի 401-ի։ Մտցվելու է օժանդակ պատգամավորի մանդատ, որն առնչվելու է բոլոր նահանգներին՝ յուրաքանչյուր նահանգ պետք է ունենա մեկ օժանդակ պատգամավոր, որ կփոխարինի հիմնական պատգամավորին՝ մահվան կամ նախարար դառնալու դեպքում։

Դիտվել է՝ 2069

Մեկնաբանություններ